Toggle navigation

Zaruhi Postanjyan

  • Feb 28, 2017

    Nick Mathiason requested tax records from Zaruhi Postanjyan

    Հարգելի Zaruhi Postanjyan

    Ողջ աշխարհում ընտրված պատգամավորներից շատերն արձագանքում են իրենց ընտրողների պահանջներին և արդարացիորեն ավելի թափանցիկ դարձնում իրենց ֆինանսական հոսքերը և վճարած հարկերը: 

    Նորվեգիայում և Շվեդիայում բոլոր քաղաքացիների, այդ թվում` պետական պաշտոնյաների և քաղաքական գործիչների հարկերը հրապարակային և մատչելի են: Իտալիայում պատգամավորները պետք է ներկայացնեն իրենց հարկային եկամուտները խորհրադանական իշխանությանն ամեն տարի: Սա այնուհետև պետք է հասանելի դառնա ընտրողներին վերահսկողություն իրականացնելու համար: 

    Պակիստանի Հետաքննող լրագրողների կենտրոնի` պատգամավորների շրջանում լայնորեն տարածված հարկային չարաշահումների դեպքերի բացահայտումից հետո բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև Պակիստանի ընտրված ներկայացուցիչների հարկային տվյալները դարձան հրապարակային: 

    Մեր կարծիքով, հստակ և իրական հանրային հետաքրքրություն կա, որպեսզի ընտրված ներկայացուցիչներն ամբողջովին բացահայտեն իրենց եկամտի աղբյուրները և հարկային վճարումները: Որովհետև ընտրված ներկայացուցիչները վարձատրվում են հարկ վճարողների կողմից, որպեսզի մեր բոլորի փոխարեն որոշումներ կայացնեն հարկերի և մեր փողերի ծախսվելու վերաբերյալ: Նպատակը թափանցիկությունն է, հաշվետվողականությունը և անիրավությունից ու շահերի բախումից խուսափելը: 

    Ոչ մի կերպ Ձեզ չենք մեղադրում որևէ իրավախախտման համար: Սակայն որպես ընտրված պատգամավոր շնորհակալ կլինենք, եթե Դուք կարողանայիք պատասխանել հետևյալ պարզ հարցերին, որը կօգնի թափանցիկության այս միջազգային նախաձեռնությանը.

    1. Դուք աջակցո՞ւմ եք ընտրված պաշտոնյաների հարկային եկամուտները և ֆինանսական ակտվիները պարբերաբար հանրության վերահսկողության համար հասանելի դարձնելու նախաձեռնությանը:
    2. Ի՞նչ վերապահումներ և մտավախություններ կարող եք ունենալ նմանատիպ նախաձեռնության վերաբերյալ:
    3. Դուք ներկայացրե՞լ եք հարկային հայտարարագիր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:
    4. Խնդրում ենք տրամադրել Ձեր ներկայացրած հարկային հայտարարագրի վերջին օրինակը:
    5. Խնդրում ենք հայտնել վերջին հարկային տարում Ձեր վճարած հարկի հստակ թիվը:
    6. Եթե Դուք չեք կարող տրամադրել Ձեր հարկային հայտարարագրի վերջին օրինակը կամ հայտնել Ձեր վճարած հարկի գումարը, խնդրում ենք հայտնել պատճառների մասին: 

    Այս հարցումը կատարվել է 20 երկրների ազգային օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին, այդ թվում նաև Հայաստանի և համակարգվում է Լոնդոնի Միջազգային ֆինանսական հետաքննական լրագրության ցանցի`  Finance Uncovered –ի կողմից: 

    Խննդրում ենք ուղարկել Ձեր պատասխանը մեկամսյա ժամկետում: Մեր նպատակն է հրապարակել պատասխանները և բացահայտել այն պատգամավորների անունները, որոնք չեն արձագանքել մեր հարցերին և հարցմանը: 

    Հարգանքով

    Nick Mathiason

  • Mar 22, 2017

    Mailbot sent an automatic reminder

    Հարգելի  Zaruhi Postanjyan

    Երկու շաբաթ առաջ մենք խնդրել էինք Ձեզ պատասխանել մեր վեց հարցերին.

    1. Դուք աջակցո՞ւմ եք ընտրված պաշտոնյաների հարկային եկամուտները և ֆինանսական ակտվիները պարբերաբար հանրության վերահսկողության համար հասանելի դարձնելու նախաձեռնությանը:
    2. Ի՞նչ վերապահումներ և մտավախություններ կարող եք ունենալ նմանատիպ նախաձեռնության վերաբերյալ:
    3. Դուք ներկայացրե՞լ եք հարկային հայտարարագիր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:
    4. Խնդրում ենք տրամադրել Ձեր ներկայացրած հարկային հայտարարագրի վերջին օրինակը:
    5. Խնդրում ենք հայտնել վերջին հարկային տարում Ձեր վճարած հարկի հստակ թիվը:
    6. Եթե Դուք չեք կարող տրամադրել Ձեր հարկային հայտարարագրի վերջին օրինակը կամ հայտնել Ձեր վճարած հարկի գումարը, խնդրում ենք հայտնել պատճառների մասին: 

    Ցանկանում ենք հիշեցնել Ձեզ, որ պատասխանի վերջնաժամկետը լրանում է երկու շաբաթից:

    Սպասում ենք Ձեր պատասխաններին:

     Շնորհակալություն

    Հարգանքով`

    Nick Mathiason